Արամ Քոչարյանը հանդես կգա «Փյունիկ»-ում
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Թիմին է միացել 25-ամյա կիսապաշտպան Արամ Քոչարյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Արամ Քոչարյանը «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») սան է։ Հանդես է եկել «Արարատ, «Լոկոմոտիվ, «Գանձասար և «Լոռի ակումբներում։
Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»: