«Ավելի ճշգրիտ է, քան ՊՇՌ թեստը»․ բրիտանական ընկերության ստեղծած սարքը 15-30 րոպեում կարողանում է հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց (լուսանկարներ)
Բրիտանական RoboScientific ընկերության կողմից ստեղծված կորոնավիրուսի հայտնաբերման ճշգրիտ զգայակը (սենսոր) ընդամենը 15 րոպեում կարողանում է հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց, հաղորդում է New York Post-ը։
Ինչպես նշվում է, սարքը կորոնավիրուսով վարակվածներին կարողանում է տարբերակել հիվանդության ժամանակ «նրանց մաշկի կամ շնչառության բույրից», ինչից հետո միանում է հատուկ ազդանշանային համակարգը։
Նշվում է, որ ճշգրիտ զգայակը վարակակիրներին հայտնաբերում է առավելագույնը 30 րոպեում։
Այս ամիս բրիտանացի գիտնականները սարքի արդյունավետությունը պարզելու համար փորձարկել են այն։ Ստացված տվյալները վկայում են՝ էլեկտրոնային սարքը 98-ից մինչև 100 տոկոս ճշգրտությամբ կարողանում է հայնաբերել վարակակիրներին։
Ընդ որում, այն ավելի ճշգրիտ է, քան ՊՇՌ թեստերը։