Ադրբեջանցի պատգամավորները խորհրդարանում Էրդողանի ելույթի պատճառով կորոնավիրուսի թեստ կհանձնեն
Ադրբեջանի խորհրդարանի (Միլի Մեջլիս) բոլոր պատգամավորներն այսօր և վաղը կորոնավիրուսի թեստ կհանձնեն, հաղորդում է minval.az-ը։
Ինչպես նշվում է, թեստերի հանձնումը կապված է Միլի Մեջլիսում հունիսի 16-ին կայանալիք նիստի հետ, որի ընթացքում ելույթ կունենա նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նշենք, որ Էրդողանը հունիսի 15-ին կժամանի Բաքու, հաջորդ օրը՝ Շուշի։
«Իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ կհանդիպենք Շուշի քաղաքում և համաձայնագիր կստորագրենք: Խոսքը Ադրբեջանի և Թուրքիայի միջև մասշտաբային փաստաթղթի մասին է»,- օրերս հայտարարել էր նա։