52 րոպե` փակ դռների հետևում. Բրյուսելում ավարտվել է Մակրոն-Էրդողան հանդիպումը
ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, գրում է dogruhaber.com.tr կայքը` մանրամասնելով, որ այն տևել է 52 րոպե:
Հանդիպումը կայացել է մամուլի համար փակ ռեժիմով:
Ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ քննարկվելու են ֆրանս-թուրքական հարաբերությունների դրական և բացասական ասպեկտները:
Այսօր սպասվում է նաև Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: