Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 41, մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 223 723 է, մահվան դեպքերինը՝ 5578
Հայաստանում հունիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 41 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 723-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 4 դեպք, մահացածների թիվը 4488 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Հունիսի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1094 է: Ընդհանուր առմամբ՝ մեկ օրում մահացել է 4 մարդ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5582-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 33 է, ընդհանուր առողջացածներինը՝ 215 228, փաստացի բուժվողներինը՝ 2913(մեկ օրում ավելացել է 4-ով): Մեկ օրում արվել է 2453 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 127 455 թեստ: