Բայդենի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը կբարձրացնի Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ մտադիր է բարձրացնել Սպիտակ տան կողմից 1915 թվականին օսմանների կողմից հայերի զանգվածային սպանությունները որպես Ցեղասպանություն ճանաչելու մասին հարցը:
Այդ մասին դեպի Բրյուսել ուղեւորության նախօրեին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի առաջնորդը: Էրդողանի խոսքով՝ Սպիտակ տան որոշումը զայրույթ է առաջացրել Թուրքիայում, հաղորդում է Reuters-ը:
Գագաթնաժողովի ժամանակ նախատեսվում է նաեւ քննարկել F-35 կործանիչների ու Patriot պաշտպանական համակարգերի նկատմամբ ԱՄՆ-ի խոստումները, ինչպես նաեւ Թուրքիայի հրաժարումը ռուսական Ս-400-ից, հայտարարել է Էրդողանը, հաղորդում է Ahval գործակալությունը:
«Թուրքիան պաշտպանում է ինչպես իր սեփական սահմանները, այնպես էլ ՆԱՏՕ-ի սահմանները»,-ասել է Թուրքիայի նախագահը՝ ընդգծելով երկրի՝ ահաբեկչության եւ ճնշումների դեմ պայքարը, որի հետ Թուրքիան բախվում է անօրինական միգրացիայի պատճառով: