Եվրո-2020․ Նիդերլանդների հավաքականը մեկնարկեց հաղթանակով (ֆոտո, վիդեո)
Նիդերլանդների հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում (Եվրո-2020)։ Խմբային փուլի առաջին տուրում հոլանդացիները Ամստերդամում ընդունեց Ուկրաինայի հավաքականին եւ առավելության հասան 3։2 հաշվով։
52-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կիսապաշտպան Ժորժինյոն Վեյնալդումը, 6 րոպե անց Ֆրանկ դե Բուրի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց հարձակվող Վաուտեր Վեգորստը։
75-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց հարձակվող Անդրեյ Յարմոլենկոն։ 4 րոպե անց ուկրաինացիների երկրորդ գոլը խփեց հարձակվող Ռոման Յարեմչուկը։
Նիդերլանդների հավաքականի հաղթական գոլի հեղինակը դարձավ պաշտպան Դենզել Դյումֆրիսը, որն աչքի ընկավ 85-րդ րոպեին։
C խմբում 3 միավոր ունի նաեւ Ավստրիան, որը Բուխարեստում 3։1 հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիային։
Երկրորդ տուրում Նիդերլանդների թիմը հունիսի 17-ին Ամստերդամում կընդունի ավստրիացիներին, Ուկրաինան նույն օրը Բուխարեստում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ։
Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր
C խումբ
Նիդերլանդներ - Ուկրաինա՝ 3։2 (տեսանյութ)
Ժորժինյո Վեյնալդում, 52, Վաուտեր Վեգորստ, 58, Դենզել Դյումֆրիս, 85 - Անդրե Յարմոլենկո, 75, Ռոման Յարեմչուկ, 79
Ավստրիա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 3։1
Շտեֆան Լայներ, 18, Միխայել Գրեգորիչ, 78, Մարկո Արնաուտովիչ, 90 - Գորան Պանդեւ, 28