ԱՄՆ-ում դեռահասը սպանել է 4-ամյա երեխային
Դատախազները պնդում են, որ Տեխասից 18-ամյա երիտասարդը, որը մեղադրվում է երեխայի առեւանգման մեջ, դաժանորեն սպանել է տղային եւ թողել նրա դին Դալլասի փողոցում: Այդ մասին վկայում են կասկածյալի հագուստի վրա արյան հետքերը, հաղորդում է New York Post-ը:
4-ամյա Քեշ Հերնոնի արյունը հայտնաբերվել է բաճկոնի, կոշիկների եւ արեւապաշտպան ակնոցի վրա, որոնք հետաքննիչները հայտնաբերել են կասկածյալ Դերին Բրաունի սենյակում, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Ենթադրաբար, Բրաունը մտել էր փոքրիկ Քեշի սենյակ մայիսի 15-ին եւ խլել նրան, երբ վերջինս քնած էր իր երկվորյակ եղբոր կողքին, որից հետո մինչեւ մահ դանակահարել էր նրան:
Այնուհետեւ նա թողել էր Քեշի դին փողոցում, որտեղ ավելի ուշ զոհին հայտնաբերել էր վազորդը:
Ավելի վաղ Բրաունը ձերբակալվել էր երեխայի առեւանգման եւ կողոպուտի համար, սակայն այժմ նրան սպառնում է մահապատիժ Քեշ Հերնոնի սպանության մեղադրանքով:
Նա պահվում է Դալլասի շրջանային բանտում, իսկ գրավը սահմանվել է 1,625 միլիոն դոլարի չափով: