«Ոգևորված ձայնով ասում էր՝ մամ, մենք հաղթելու ենք, չնեղվես, ես ապահով տեղում եմ. զոհվեց պատերազմի ավարտի հայտարարությունից հետո. երազանքները կիսատ մնացին». մայրը՝ նահատակված Սարգիս Թոմբուլյանի մասին
Սարգիսը մանկուց աշխույժ երեխա է եղել, ինձ հետ շատ կապված էր։ Կարելի է ասել՝ հեշտ երեխա է եղել, այդպես էլ միշտ իր համար կայացրած որոշումներն են հեշտ լուծվել ու իրականացվել։ Իմ յուրահատուկը, անթերին. շատ ժամանակ ասում էի՝ Սաք, ինչպես արտաքինդ է անթերի, այդպես էլ՝ ներքինդ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեց Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Սարգիս Թոմբուլյանի մայրը՝ Անահիտ Սահակյանը:
Սարգիս Թոմբուլյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 30-ին Երևանում: Մայրը համարում է, որ որդին Ամանորի նվեր է, ընտանիքի միակ որդին էր։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր այքում։