«Ոչ մի երաշխիք չկա, որ ես կկարողանամ փոխել մարդու վարքը կամ երկրի վարքը». Բայդենը Պուտինին ավտոկրատ է անվանել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ չի կարող երաշխավորել Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունը և միաժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ավտոկրատ», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ոչ մի երաշխիք չկա, որ ես կկարողանամ փոխել մարդու վարքը կամ երկրի վարքը: Ավտոկրատները հսկայական իշխանություն ունեն, նրանք պարտավոր չեն պատասխանել հասարակությանը, և շատ հավանական է, որ եթե ես պատշաճ պատասխանեմ (Պուտինին,-խմբ.), ինչը ես կանեմ, դա նրան չի համոզի, և նա կշարունակի նույն ոգով», - ասել է Բայդենը մամուլի ասուլիսում: