Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու անձնակազմը հոգեբանական աջակցություն են ստացել
Դանիայի ֆուտբոլային ասոցիացիան տեղեկություններ է հաղորդել թիմի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի վիճակի մասին, որը երեկ տեղափոխվել է հիվանդանոց՝ Ֆինլանդիայի հետ խաղում գիտակցությունը կորցնելու պատճառով (0-1)։
«Այսօր առավոտյան մենք խոսել ենք Քրիստիան Էրիկսենի հետ․ նա բարևներ էր ուղարկում իր թիմակիցներին։ Նրա վիճակը շարունակում է կայուն մնալ, բայց դեռ գտնվում է հիվանդանոցում՝ հետագա հետազոտությունների համար։
Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու անձնակազմը հոգեբանական աջակցություն են ստացել ու կշարունակեն ուս ուսի տված կռվել ու պայքարել այս մրցաշարում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլորին՝ երկրպագուներին, ֆուտբոլիստներին, Դանիայի և Անգլիայի թագավորական ընտանիքիներին, միջազգային ասոցիացիաներին, ակումբներին և մյուսներին՝ Քրիստիանին ուղղված աջակցության համար։ Առաջարկում ենք բոլոր ցանկացողներին իրենց մաղթանքներն ուղարկել մեզ։ Մենք դրանք կփոխանցենք Քրիստիանին և նրա ընտանիքին»,- գրել է Դանիայի ֆուտբոլային ասոցիացիայի Թվիթերի էջը։
Աղբյուր ArmSport.am