Ռոբերտ Քոչարյանը օնլայն հանդիպում է ունեցել Սփյուռքի ներկայացուցիչների հետ
Հունիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի օնլայն հանդիպումը Սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ Հեռահար քննարկվել են Հայաստանի առջև կանգնած խնդիրները։ Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշինքը:
«Նախագահը ներկայացրել է դրանց լուծման իր տեսլականը և դաշինքի ծրագրով նախատեսված լուծումները»,- ասված է հաղորդագրության մեջ: