Միխայիլ Բոյարսկին խոստացել է ուտել իր գլխարկը՝ պայմանով
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ և «Զենիթի» երկրպագու Միխայիլ Բոյարսկին անկեղծացել է, թե ինչ կանի, եթե Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթի ՈՒԵՖԱ ԵՎՐՈ-2020-ում:
Բոյարսկին կուտի է իր գլխարկը, եթե մրցաշարի ավարտին Ռուսաստանի հավաքականը ոսկե մեդալներ նվաճի:
«Հիշե՛ք, Եվրոպայի առաջնությունը 2004-ին: Ոչ ոք չէր հավատում հույներին, շատերն անգամ ծիծաղում էին այս թիմի վրա, բայց նրանք կարողացան հաղթել մրցաշարը: Եթե նույնն անեն ռուս ֆուտբոլիստները, ես հրապարակավ կխոստովանեմ , որ ավելի վաղ սխալվել եմ: Ավելին, ես կուտեմ իմ գլխարկը »,-ասել է Բոյարսկին «Սպորտ-էքսպրես»- ին տված հարցազրույցում:
«Ինձ սխալ չհասկանաք, ես ամբողջ սրտով կերկրպագեմ մեր թիմին: Ես անկեղծորեն ուրախ կլինեմ, եթե Ստանիսլավ Չերչեսովի թիմը կարողանա հաղթել: Բայց ես լավատեսության պատճառներ դեռ չեմ տեսնում»,-ավելացրել է արտիստը:
ՈՒԵՖԱ-ի ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլում Ռուսաստանի հավաքականը ուժերը կչափի Բելգիայի, Ֆինլանդիայի և Դանիայի ազգային հավաքականների հետ: Չերչեսովի սաները մրցաշարում առաջին հանդիպումը կանցկացնեն այսօր՝ հունիսի 12-ին, բելգիացիների հետ: