Չինաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր տեսակներ
Չինաստանի գիտությունների ակադեմիայի եւ Շանդունի համալսարանի մասնագետները SARS-CoV-2 եւ նման վիրուսների ուսումնասիրություն են կատարել` դրանց էվոլյուցիոն ծագումը պարզելու համար: Դրանց շրջանում հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր տեսակներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Գիտնականները ուսումնասիրել են 2019 թվականի մայիսից մինչեւ 2020 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում հավաքված 342 չղջիկների թուքն ու արտաթորանքը եւ հայտնաբերել են կորոնավիրուսի 24 գենոմ: Դրանց թվում հայտնաբերվել է չորս կորոնավիրուս, որոնք նման են COVID-19 համավարակի պատճառ դարձածներին:
Ընդ որում, նմուշներից մեկը մյուսներից տարբերվում էր միայն կցող սպիտակուցով՝ այն վիրուսին անհրաժեշտ է, տիրոջ բջջի պատին կպչելու համար եւ ձեւավորում է դրա հանրահայտ «թագը»: