ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ ձերբակալվածների ազատ արձակումը. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի բլինքենը թվիթերյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանից 15 հայ ռազմգերիների վերադարձին:
«ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ ձերբակալվածների ազատ արձակումը: Մենք երախտապարտ ենք Վրաստանի կառավարությանը՝ իր կենսական դերի համար, այն նպաստել է կողմերի քննարկումներին: Նման քայլերը տարածաշրջանի բնակիչներին կմոտեցնեն այն խաղաղ ապագային, որին նրանք արժանի են»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը:
Նշենք, որ այսօր Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 գերեվարված հայերի՝ Հայաստանի կողմից դրա դիմաց ստանալով Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները: Փոխանակումն անցկացվել է ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
The U.S. welcomes the release by Azerbaijan of 15 Armenian detainees. We're grateful to the Government of Georgia for its vital role facilitating discussions between the sides. Such steps will bring the people of the region closer to the peaceful future they deserve.
— Secretary Antony Blinken (@SecBlinken) June 12, 2021