Էրիկսենը կորցրեց գիտակցությունը խաղադաշտում․ Բժիշկները պայքարում են ֆուտբոլիստի կյանքի համար
Հունիսի 12-ին Կոպենհագենում տեղի է ունենում Եվրոպայի առաջնության խմբային փուլի հանդիպումը Դանիայի և Ֆինլանդիայի ազգային հավաքականների միջեւ:
Առաջին խաղակեսի հենց վերջում տեղի ունեցավ մի սարսափելի դրվագ. դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ խոտածածկին: Բժիշկները դուրս վազեցին խաղադաշտ և սկսեցին խաղացողին սրտի մերսում անել:
Հանդիպումն ընդհատված է։
Աղբյուր ArmSport.am