«Քաղաքական գործիչներն իրար հարս ու փեսան չեն, այլ` գործընկեր ու մրցակից». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ միջազգային ասպարեզում քաղաքական գործիչներն իրար համար «հարս ու փեսա չեն», այլ գործընկերներ և մրցակիցներ, ուստի ինքը սովոր է իր դեմ հարձակումներին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Այն մարդկանց, որոնց հետ աշխատում ենք, վիճում միջազգային ասպարեզում, մենք հարս ու փեսան չենք, իրար հավիտենական սիրո և բարեկամության երդում չենք տալիս: Մենք գործընկերներ ենք և ինչ-որ առումով մրցակցում ենք միմյանց հետ»,-ասել է ՌԴ նախագահը NBC-ին տված հարցազրույցում:
Մեկնաբանելով իր հասցեին ամերիկացի ղեկավար Ջո Բայդենի սկանդալային հայտարարությունները՝ Պուտինը նշել է, որ «նա լսել է տասնյակ նման մեղադրանքներ»:
«Իմ աշխատանքի ընթացքում ես սովորել եմ տարբեր ուղղություններից հարձակումներին` շատ սուր առիթներով, տարբեր որակի և խստության գրոհների: Սա ինձ չի զարմացնում», - շեշտել է ՌԴ նախագահը:
Հիշեցնենք, որ Բայդենն ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում դրական պատասխան էր տվել լրագրողի հարցին առ այն, թե արդյոք ինքը Պուտինին մարդասպան է համարում: