Դերասան Թոմ Հենսը պատմել է իր հիվանդության մասին
Հոլիվուդյան դերասան Թոմ Հենսը Դեյվիդ Լետերմանի վարած հեռուստաշոուի ժամանակ խոստովանել է, որ բավականին երկար ժամանակ հիվանդ է շաքարային դիաբետով և պայքարում է դրա դեմ: Այս մասին գրում է USA Today թերթը:
Նրա խոսքով՝ ինքը 36 տարեկանից պայքարում է արյան մեջ շաքարը նվազեցնելու համար: Դերասանն այժմ 57 տարեկան է: Նա երկրպագուներին ասել է, որ հիվանդությունը վերահսկողության տակ է:
«Մի օր մեզ ինչ-որ բան կսպանի»,- այսպիսի փիլիսոփայական պատասխան է տվել դերասանը հաղորդավարին: Դերասանի խոսքով' բժիշկը զգուշացրել է, որ հիվանդությունը կարելի է հաղթահարել' նիհարելու դեպքով: