Էլիզաբեթ 2-րդը մասնակցել է G7-ի երկրների առաջնորդների համար կազմակերպված պաշտոնական ընթրիքին (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը մասնակցել է G7-ի («Մեծ Յոթնյակ») երկրների առաջնորդների համար կազմակերպված պաշտոնական ընթրիքին, հաղորդում է Daily Mail-ը։
Ինչպես նշում է պարբերականը, բրիտանական Քորնուել քաղաքում մատուցված ընթրիքին Մեծ Բրիտանիայի 95-ամյա միապետը ներկայացել է որդու՝ Ուելսի արքայազն Չարլզի և նրա կնոջ, ինչպես նաև թոռան՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի ուղեկցությամբ։
Բորիս Ջոնսոնը և նրա կինը՝ Քերի Ջոնսոնը, որը ընթրիքին ներկայացել է The Vampire's Wife նորաձևության տան ծաղկավոր զգեստով, նախ ողջունել են թագավորական ընտանիքի անդամներին, ապա հանդիպել են G7-ի պետությունների ղեկավարների հետ։
Բրիտանական ԶԼՄ-ներում հայտնված լուսանկարներում, Էլիզաբեթ 2-րդը, որը նույնպես կրել է ծաղկային զգեստ, զրուցում է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և նրա կնոջ հետ։
Նշվում է, որ ընթրիքի ճաշացանկը կազմել է Watergate Bay հյուրանոցի գլխավոր խոհարար Էմիլի Սքոթը։
G7 խմբի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 11-13-ը: