Մոր հայ լինելու մասին գիրք գրած Մեհմեթ Աբաքան ազգականների կողմից սպառնալիքներ է ստանում
Թուրք հայտնի լրագրող, «Ժամանակակից լրագրողների միության» նախագահ Ահմեթ Աբաքան իր մոր ազգային պատկանելության մասին հրապարակած գրքից հետո բազմաթիվ սպառնալիքներ է ստացել ազգականների կողմից:
Հիշեցնենք, որ Աբաքան «Հոշանայի վերջին խոսքը» գրքում պատմում է, որ մայրը մահամերձ ժամանակ խոստովանել իր հայկական ծագման մասին: Աբաքան անդրադարձել է այն թեմային, թե ինչպես է մայրը 82 տարի շարունակ բոլորից թաքցրել իր հայ լինելը:
Հեղինակը, զրուցելով «Գյորունում» թերթի լրագրողների հետ, պատմել է գրքի տպագրությանը հաջորդած արձագանքների մասին: Նախ նշել է, որ խրախուսական և շնորհավորական բազմաթիվ նամակներ է ստացել էլեկտրոնային փոստով իր հայ գործընկերներից, նույնիսկ նրանցից, ում չի էլ ճանաչում: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
«Ինձ հաճախ են գրում' բարի գալուստ մեր շարքերը»,- նշում է Աբաքայը:
Միևնույն ժամանակ նա սպառնալիքներ է ստացել իր ազգականներից, որոնք խիստ դատապարտել են նման գրքի հրատարակումը: Արյունակից բարեկամների այդ բացասական արձագանքը լրագրողը համարում է լուրջ փորձություն իր համար: Պատմել է, թե ինչպես են հորեղբոս տղաները սպառնացել ոչնչացնել նրա գրքերը, եթե մի անգամ էլ հանդգնի հայ անվանել իր մորը:
«Տեսնելով, որ նույնիսկ այսօր ազգականներս այսպիսի վերաբերմունք են ցույց տալիս, հասկանում եմ, թե որքան բնական էր մորս վախը և իր հայկական ինքնությունը գատնի պահելու պատճառը»,- նշել է գրքի հեղինակը: