Պուտինն ասել է, որ իրեն չեն անհանգստացնում Բայդենի վիրավորանքները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ իրեն չի անհանգստացնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի սկանդալային հարցազրույցը, որում վերջինս վիրավորանքներ էր հասցնում իր ռուս գործընկերոջը: Այս մասին Ռուսաստանի ղեկավարն ասել է ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է Gazeta.ru-ն:
«Իմ պաշտոնավարման ընթացքում ես սովոր եմ հարձակումների բոլոր կողմերից և տարբեր ոլորտներից, տարբեր պատրվակներով, պատճառներով, տարբեր տրամաչափի և դաժանությամբ, և դա ինձ չի զարմացնում», - բացատրել է Պուտինը:
Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահն իրեն ուղղված որոշ մեղադրանքներ համեմատել է «մարսողության խանգարման» հետ:
«Ես չեմ ուզում կոպիտ թվալ, բայց կարծես ինչ-որ մարսողության խանգարում լինի, բացառությամբ նրա, որ դա բանավոր մարսողություն է», - ասաց պետության ղեկավարը:
Ռուսական Ria.ru գործակալությանն էլ տված հարցազրույցում Պուտինն ասել է, որ իրեն բնավ չեն զարմացրել Բայդենի խոսքերը: Պուտինը դրանք որակել է ստամոքսի խանգարումներ տարեց մարդու մոտ:
Հիշեցնենք, ավելի վաղ ռուսական լրատվական դաշտը և համացանցը թնդացին նորությունով, որ մարտի 17-ին Բայդենը Պուտինին ABC-ի հետ հարցազրույցում անվանել էր քիլլեր: