Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր մյուս ճամբարներում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
««Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր մյուս ճամբարներում։ Խլղաթյանի դիրքերն Արմավիրում ամուր էին, մեծ կապեր ուներ, անգամ ԲՀԿ-ականներն էին անհանգիստ նրա՝ խաղի մեջ մտնելու փաստով։
Հիմա իրավիճակ է փոխվում։ Գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն Արմավիրում բավականին լավ վիճակում է՝ ի տարբերություն մյուս մարզերի, որտեղ, տարբեր հարցումներով, 4-5-րդն է, որոշ տեղերում զիջում է անգամ «Լուսավորին»։ Արմավիրի ռեյտինգին նպաստել է Ծառուկյանի գինու գործարանի փաստը, աշխատատեղերից բացի՝ մարդիկ Ծառուկյանի հետ են կապում իրենց օրվա հաց վաստակելու խնդիրը։
Սակայն ԲՀԿ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս ընտրություններում հնարավոր է նախորդ տարիների պատկերը չկրկնվի, ոչ միայն այն պատճառով, որ ավելի ռադիկալ ուժեր են մրցում, և ընտրությունների բնույթն է տարբեր, այլև Նահապետ Գևորգյանի՝ Նովոյի պատճառով մեծ կորուստ են ունեցել։ Նովոյի որդին՝ Քաջիկ Գևորգյանը, ԲՀԿ ցուցակում է, սակայն ամիսներ առաջ մեծ որդին՝ Արտակը, տհաճ միջադեպ է ունեցել Հոկտեմբերի համայնքապետի հետ, և 5 հազար ընտրող ունեցող գյուղի ղեկավարը որտեղ նստում՝ երդվում է, որ ԲՀԿ-ն իր գյուղից ձայն չի տանելու»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։