Հաստատվել է, որ Մերիլին Մոնրոն դիմել է պլաստիկ վիրահատությունների
Ուղիղ մեկ ամսից' նոյեմբերի 9-ին և 10-ին Բևերլի Հիլզում տեղի կունենա աճուրդ, որի ժամանակ վաճառքի կհանվի Մերիլին Մոնրոյի ռենտգենի 6 նկար: Դրանք արվել են հայտնի հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյին պլաստիկ վիրահատության ենթարկելու համար: Բացի այդ, ինչպես հայտնում է «Ռոյթերս»-ը, կվաճառվի նաև նրա հիվանդությունների պատմությունը, որը գրվել է 1950-1962 թվականներին:
Նշումներն արված են Մայքլ Գուրդինիմի կողմից: Նա հաստատել է, որ դերասանուհին ամեն դեպքում դիմել է պլաստիկ վիրահատության' իր գեղեցկությունը պահպանելու և ընդգծելու համար:
«Ոչ ոք չէր կարող մտածել, որ նա կարող էր պլաստիկ վիրահատության դիմել: Բոլորը մտածել են, որ նա այդպիսի գեղեցկություն ունեցել է բնությունից տրված: Ոչ ոք չէր կարող պատկերացնել անգամ, որ նրա գեղեցկությունը' բժիշկների ձեռքի շնորհիվ է»,- պատմել է Julien's Auctions ընկերության տնօրեն Նոլան' The Daily Mail-ին տված հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքով' դերասանուհին իր անվամբ չի ներկայացվել, այլ հանդես է եկել այլ անվամբ' Ջոն Նյուման:2010 թվականին բժիշկը խոստովանել է, որ նա դիմել է պլաստիկ վիրահատության: