«Հայաստան» դաշինքին սատարելու համար աշխատանքից ազատվել է պոլիկլինիկայի տնօրենը․ ՀՐԱՊԱՐԱԿ
Տեղեկացանք, որ աշխատանքից ազատվել է Գյումրու թիվ 1 պոլիկնինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանը: Պոլիկլինիկայի մեր աղբյուրը վստահեցրեց, որ տնօրենն արձակուրդ մեկնեց և չվերադարձավ, նա արդեն մի քանի օր է , ինչ ազատված է աշխատանքից, և այդ մասին անձամբ Շիրակի մարզպետն է զեկուցել նրան: «Պարոն Սուքիասյանին աշխատանքից ազատել են քաղաքական հայացքների համար, դա բոլորս գիտենք»,-ասաց նա:
Փորձեցինք կապվել պոլիկլինիկայի տնօրենի հետ՝ մանրամասներ ճշտելու նպատակով, սակայն մեր հեռախոսազանգն անպատասխան մնաց: Նշենք, որ Այվազ Սուքիասյանն այս օրերին իր ֆեյսբուքյան էջի ետնանկար է տեղադրել «Հայաստան» դաշինքի լոգոն՝ այդկերպ արտահայտելով իր համակրանքը ՀՀ երկրորդ նախագահի գլխավորած քաղաքական ուժի հանդեպ:
Ի դեպ, մարզպետարանի կայքում գտանք տնօրենի ազատման մարզպետի որոշումը, ինչպես նաև որոշումը, թե ով է փոխարինելու նրան: