Աստղագետները Ծիր Կաթինի կենտրոնում «հսկայական թարթող աստղ» են հայտնաբերել (լուսանկարներ)
Աստղագետները Ծիր Կաթինի կենտրոնական մասում արտասովոր աստղ են հայտնաբերել, որի պայծառությունը նվազում, ապա կրկին մեծանում է: Գիտնականները կարծում են՝ գործ ունեն նոր տիպի կրկնակի աստղային համակարգի հետ, որն անվանել են «թարթող աստղ», հաղորդում է The Giardian-ը։
Նշվում է, որ գալակտիկայի կենտրոնում՝ մեզնից ավելի քան 25 հազար լուսային տարի հեռավորության վրա գտնվող VVV-WIT-08 աստղի պայծառությունը մի քանի ամիսների ընթացքում նվազել է 30 անգամ, այնպես, ասես, անհետացել է երկնքից, ապա կրկին պայծառացել է։
Աստղագետները կարծում են, որ իրենց հայտնաբերած «թարթող հսկան» կարող է պատկանել կրկնակի աստղային համակարգերի նոր դասին, որտեղ հսկայական աստղին, որը հարյուրապատիկ ավելի մեծ է արեգակից, յուրաքանչյուր մի քանի տասնամյակը մեկ ստվերում է թողնում անտեսանելի ուղեծրային արբանյակը։