ԱՄՆ-ի առաջին տիկինը Բորիս Ջոնսոնի կնոջ և որդու հետ զբոսնել է լողափով, բոկոտն քայլել ավազների վրա (լուսանկարներ)
ԱՄՆ-ի առաջին տիկին Ջիլ Բայդենը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կնոջ և մեկամյա որդու հետ զբոսնել է բրիտանական Կարբիս Բեյ հանգստավայրի լողափի շրջակայքում, հաղորդում է New York Post-ը։
70-ամյա Բայդենը և 33-ամյա Քերի Ջոնսոնը զբոսանքի ժամանակ հանել են իրենց բարձրակրունկ կոշիկները և բոկոտն քայլել ավազների վրա։
Լրատվամիջոցների հրապարակած լուսանկարներում երևում է, որ մինչ մանկահասակ Ուիլֆրեդն ավազին նստած խաղաղել է, Բայդենը և Ջոնսոնն իրենց ոտքերը թրջել են ջրում։
ԱՄՆ-ի առաջին տիկինը G7-ի («Մեծ Յոթնյակ») գագաթնաժողովի շրջանակում Միացյալ Թագավորության կատարած այցելության առաջին օրը կրել է Brandon Maxwell նորաձևության տան զգեստ և Love (սեր) տպագրությամբ սև կոստյում։
Մեծ Բրիտանիայի վարչապետի կինը կրել է կարմիր զգեստ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը մեկնել են Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու գագաթնաժողովին։ Սա Ջո Բայդենի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին արտասահմանյան այցն է, որի ավարտին Ջո Բայդենը սպասվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Ժնևում կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
G7 խմբի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 11-13-ը: