Ադրբեջանում նախագահական ընտրություններին մասնակցել է երկրի ամենատարեց մարդը
Ադրբեջանում նախագահական ընտրություններին մասնակցել է երկրի ամենատարեց տատիկը, ով 124-ամյա Գեզել Դադաշովան է: Նա ընտրատեղամաս էր եկել իր 41 «երեխաների» հետ՝ զավակների, թոռների, ծոռների և մեծ ծոռների հետ:
Լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Դադաշովան ասել է, որ կարողանում է հեշտ տեղաշարժվել, չի բողոքում հիշողությունից, ունի նորմալ տեսողություն, զգում է իրեն առողջ և բազմաթիվ անգամներ մասնակցել է նախագահական ընտրություններին: