ՌԴ-ն և Ֆրանսիան քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լեվիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ առկա իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է news.ru կայքը:
«Զրույցի ընթացքում մտքերի մանրակրկիտ փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում, ինչպես նաև ԱՊՀ տարածքում առկա այլ արդիական հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ֆրանսիան Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։