10 ամիս կոմայի մեջ գտնված իտալուհին գիտակցության գալուց հետո հայտնաբերել է, որ մայր է դարձել (լուսանկարներ)
Տասն ամիս առաջ կոմայի մեջ ընկած իտալուհին գիտակացության գալուց հետո հայտնաբերել է, որ մայրացել է ու նորածին դուստր ունի:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 37-ամյա Կրիստինա Ռոսին, որը Տոսկանայի բնակչուհի է, հղիության յոթերորդ ամսում սրտի կաթված է տարել, ինչից հետո կոմայի մեջ է ընկել: Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հուլիսին:
Մինչ կինը եղել է անգիտակից վիճակում, բժիշկները կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ են բերել երեխային:
Իտալուհու ամուսինը պատմել է, որ կոմայից դուրս գալուց հետո նրա առաջին բառը եղել է «մամա»:
«Այսքան տառապանքներից հետո նրա ուշքի գալն իսկական երջանկություն է»,- նշել է ամուսինը:
Հայտնի է, որ իտալուհուն այժմ տեղափոխել են Ավստրիայի կլինիկաներից մեկը: