Համաշխարհային առաջնորդները այսօր առավոտյան ժամանել են բրիտանական Քորնուել, որտեղ այսօր մեկնարկում է «Մեծ յոթնյակ»-ի գագաթնաժողովը (լուսանկարներ)
Համաշխարհային առաջնորդները ժամանում են բրիտանական Քորնուելի այն գյուղը, որտեղ այսօր կմեկնարկի «Մեծ յոթնյակ»-ի (G7) անդամ երկրների գագաթնաժողովը, գրում է Daily Mail-ը` մանրամասնելով, որ արդեն Մեծ Բրիտանիա են ժամանել Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ճապոնիայի վարչապետ Յոշիհիդե Սուգան, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Պարբերականը մանրամասնում է, որ հյուրընկալող երկրի` Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կհանդիպի ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Կանադայի ղեկավարների հետ:
Բացի այդ, Լոնդոնը դիտորդի կարգավիճակում գագաթնաժողովին մասնակցելու է հրավիրել Ավստրալիային, Հնդկաստանին, Հարավային Աֆրիկային, Հարավային Կորեային, ինչպես նաև ԵՄ-ին, որի հետ վերջին շրջանում առևտրի ոլորտում լարվածություն կա:
Ջասթին Տրյուդո
Շառլ Միշել
Յոշիհիդե Սուգա
Ջո և Ջիլ Բայդեններ
Ջո Բայդեն և Բորիս Ջոնսոն