Հայտնի է՝ ով է Լա Լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը
«Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը ճանաչվել է Լա Լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույն խաղացող:
Անցած մրցաշրջանում Օբլակը Իսպանիայի առաջնությունում անցկացրել է բոլոր 38 հանդիպումները, որոնցում նա բաց է թողել 25 գնդակ, 18 խաղում անառիկ է պահել դարպասը և 3 անգամ հետ է մղել 11 մետրանոց հարվածը:
«Աթլետիկոյի» հետ միասին սլովենացի դարպասապահը նվաճեց Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսը:
Օբլակը նաև հինգերորդ անգամ նվաճեց «Զամորա» մրցանակը, որը շնորհվում է դարպասապահին ՝ միջինը մեկ խաղում բաց թողած ամենաքիչ գնդակների քանակով: