Ալավերդու քաղաքապետը՝ մահվան ելքով վրաերթի հեղինակ․ վիրավորը մահացել է հիվանդանոցի ճանապարհին․ shamshyan.com
Երեկ՝ հունիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։10-ի սահմաններում Ալավերդի -Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Սասուն Խեչումյանը իր վարած «Օպել ֆրոնտելա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ալավերդի քաղաքի բնակիչ, 51-ամյա Անդրեյ Ավետյանին։ Վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Խեչումյանը Ալավերդիի քաղաքապետն է։