Իջևանում Փաշինյանի քարոզարշավին մասնակցելու և աշակերտներ տանելու հրահանգը մերժած ուսուցիչները սպառնալիքներ են ստացել տնօրենների կողմից. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Իշխանատենչ Նիկոլ Փաշինյանը վաղը նախընտրական քարոզարշավի շրջանակում պատրաստվում է գնալ իր ծննդավայր Իջևան: Մեր իջևանյան աղբյուրները նշում են, որ Իջևանի դպրոցի տնօրեններն անխտիր ներքին կարգով հրաման են ստացել դպրոցի աշխատակիցներին և բարձր դասարանի աշակերտներին ամեն կերպ հավաքել Իջևանի հրապարակում:
Մեր տեղեկություններով` դպրոցների ուսուցիչներից շատերը կտրականապես մերժել են գնալ ազգակործանի քարոզարշավին, սակայն տնօրենների կողմից ստացել են սպառնալիքներ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։