Դե Բրույնեն չի մարզվել Բելգիայի հավաքականի հետ
Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Եվրոյի խմբային փուլի առաջին խաղը, որտեղ բելգիացիները կմրցեն Ռուսաստանի ընտրանու դեմ։
Nieuwsblad-ը հաղորդում է, որ կիսապաշտպանը մարզումներին հիմնական թիմի հետ չի աշխատում։ Կևինը խաղադաշտում է լինում, բայց խաղակոշիկները նույնիսկ չի հագնում։
Հիշեցնենք, որ նա ՉԼ եզրափակչում քթի ու ձախ աչքի խոռոչի կոտրվածք էր ստացել։
Բելգիայի ու Ռուսաստանի հավաքականների միջև խաղը կկայանա հունիսի 12-ին։
Աղբյուր ArmSport.am