«Սև նյութը», որով օրերս պատվել էին ամերիկյան Մեն նահանգի լողափերը, պարզվել է՝ միլիոնավոր սատկած բզեզներ են
ԱՄՆ-ի հյուսիսարևելյան Մեն նահանգի լողափերն օրերս ողողվել էին սև նյութով՝ առաջացնելով տեղի իշխանությունների և բնապահպանների մտահոգությունը, գրում է New York Post-ը՝ նշելով, որ ավելի ուշ պարզվել է՝ «սև նյութն իրականում միլիոնավոր սատկած միջատներ են»։
Մասնավորապես, բնակիչներն օրերս ահազանգել էին, որ «սև նյութը, որը կարող է թունավոր լինել», ողողել է Ուելս լողափը։
«Մանրադիտակի տակ ուսումնասիրելուց հետո պարզեցի, որ դրանք միլիոնավոր սատկած բզեզներ են», - ասել է օվկիանոսագետ Լինդա Սթաթոպլոսը։
Մեն նահանգի երկրաբանական ծառայության ներկայացուցիչ Սթիվ Դիքսոնն, իր հերթին, հայտնել է՝ «առաջին անգամ է նման բան տեսնում»։
Նա նաև նշել է, որ դեռևս պարզ չէ «ինչու են միլիոնավոր սատկած բզեզները ողողել տեղի լողափերը»։