Բարսելոնան ու Ատլետիկոն կպայքարեն Նապոլիի ֆուտբոլիստի համար
«Բարսելոնան» ու Մադրիդի «Ատլետիկոն» մտադիր են պայքարել «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի համար։ Այս մասին հաղորդում է AS-ը։
25-ամյա կիսապաշտպանն արդեն մերժել է իտալական ակումբի՝ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ երկու առաջարկ։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Բարսան» ու «Ատլետիկոն» պատրաստ են այս ամառ ձեռք բերել Ռուիսին։
Այս մրցաշրջանում Ռուիսը «Նապոլիի» կազմում մասնակցել է Ա Սերիայի 33 խաղի ու խփել 3 գոլ։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Նապոլին» պատրաստվում է 50 մլն եվրոյով վաճառել Ռուիսին։
Աղբյուր ArmSport.am