Մադոննան երազել է Բրեդ Փիթից երեխա ունենալ
Երգչուհի Մադոննան վերջերս խոստովանել է, որ ժամանակին խենթացել է Բրեդ Փիթի համար: Նա նույնիսկ երազել է նրանից երեխա ունենալու մասին: Լրագրողները երգչուհուն հիշեցրել են նրա այդ խոսքերը, այն ժամանակ, երբ երգչուհին եկել էր «12 տարի ստրկության մեջ» ֆիլմի պրեմիերային: Բրեդ Փիթն այն ֆիլմում հերոսներից մեկին է մարմնավորում:
Երգչուհին կարմիր գորգի վրա ներկայացել է ռեժիսոր Սթիվ Մաքուինի ուղեկցությամբ: Այդ երեկոյի ժամանակ Մադոննայի աստղն Անջելինա Ջոլիի սիրելին էր' Բրեդ Փիթը: «Բրեդն ու ես միասին ենք ապրում, իսկ անկողնում քնած է մեր փոքրիկը»,- ահա այսպիսի երազանքներ է ունեցել Մադոննան:
Մադոննան ֆիլմի բացման արարողությանը եղել է շլացնող և գեղեցիկ զգեստով, որը ընդգծել է նրա ողջ հմայքն ու գեղեցկությունը: Հիշեցնենք նաև, որ Մադոննան հրապուրված է եղել նաև դերասան Շոն Փենով: Դրան ևս մամուլը բուռն արձագանքեց: