Ադրբեջանի ընդդիմությունը հայտնում է խախտումների մասին
Ադրբեջանի նախագահի ընդդիմադիր թեկնածու Ջամիլյա Հասանլին հայտնել է ընտրության ժամանակ բազմաթիվ խախտումների մասին:
Նա հայտնել է նաև, որ ընտրատեղամասերից ստիպողաբար դուրս են բերվում դիտորդները, իսկ նույն մարդիկ մի քանի անգամ քվեարկում են և չեն ստուգվում հատուկ թանաքով արված կնիքները:
Իսկ ավելի վաղ, երկրի ՆԳՆ հայտնել էր, որ ոչ մի բողոք և դժգոհություն խախտումների մասին չեն ստացվել: