Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը նույնպես կներկայացնի ԱՄՆ-ն․ ՖԻԴԵ-ն հաստատել է
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը այսուհետ հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո։
ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում 49-ամյա շախմատիստն արդեն ներկայացվել է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի շախմատիստ։ Վլադիմիր Հակոբյանն իր վարկանիշով (2638) ամերիկացի շախմատիստների մեջ զբաղեցնում է 12-րդ տեղը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Լևոն Արոնյանը ևս հայտարարել է ԱՄՆ տեղափոխվելու և այդ երկրի դրոշի ներքո ներկայանալու մասին:
Նա սույն թվականի մայիսի 8-ին Տիգրան Պետրոսյան անվան շախմատի տանը հանդիպել էր պատանի շախմատիստներին, որտեղ նշել էր, որ չի ուզում ոչ ուրիշ երկիր գնալ, ոչ ուրիշ ազգի մեջ ապրել, ոչ ուրիշ լեզվով խոսել, հեչ չի ուզում, բայց ստիպված է:
Լևոն Արոնյանը նշել էր նաև, որ կլքի Հայաստանը օգոստոսին: