Մեծ Բրիտանիայում հյուրանոցի սեփականատերն աշխատուժի պակասի պատճառով ստիպված է եղել անձամբ լվալ սպասքը (լուսանկարներ)
Բրիտանացի ձեռնարկատեր Ջայլս Ֆուքսը, որը ղեկավարում է Մեծ Բրիտանիայի Դևոն կոմսությունում գտնվող Burh Island շքեղ հյուրանոցը, ստիպված է եղել աշխատուժի պակասի պատճառով անձամբ լվալ սպասքը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ կորոնավիրուսային համավարակի տարածմամբ պայմանավորված՝ հաստատությունն առանց ներգաղթյալ աշխատակիցների է մնացել, ուստի Ֆուքսը ստիպված է եղել ինքնուրույն հաղթահարել տուրիզմի աճող պահանջարկը։
Burgh Island հյուրանոցը կառուցվել է 1929 թվականին, և տարբեր ժամանակներում այստեղ հյուրընկալվել են այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Ագաթա Քրիստին, Ուինսթոն Չերչիլը, The Beatles խումբը:
Միլիոնատերը, որը երեք տարի առաջ ձեռք է բերել հյուրանոցի բաժնետոմսերի 70 տոկոսը, վերջին հանգստյան օրերն անցկացրել է հաստատության խոհանոցում՝ փորձելով մեղմել օտարերկրյա աշխատակիցների արտահոսքի պատճառով առաջացած վնասը։
Հյուրանոցում, սահմանափակումների վերացումից հետո, սենյակների ամրագրումներն այնքան շատ են, որ 56-ամյա տղամարդը ստիպված է եղել անտեսել մեջքի ցավերն ու աշխատանքի անցնել։
Հայտնի է, որ Մեծ Բրիտանիայի հյուրանոցային արդյունաբերությունում մոտ 188 հազար աշխատողի կարիք կա, որոնք համավարակի ընթացքում վերադարձել են իրենց երկրներ և այնտեղ էլ աշխատանքի անցել։