ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ապօրինի ներգաղթյալների թիվը վերջին 20 տարվա ընթացքում հասել է ռեկորդային մակարդակի (տեսանյութ)
ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ապօրինի ներգաղթյալների թիվը վերջին 20 տարվա ընթացքում հասել է ամենաբարձր մակարդակին, գրում է BBC-ն:
ԱՄՆ մաքսային և սահմանային վերահսկողության ծառայության տվյալների համաձայն՝ միայն մայիսին ծառայությունը հայտնաբերել և բերման է ենթարկել 180 034 գաղթականի, որոնց մեծ մասը չափահասներ են եղել: Այս թիվն ավելին է ապրիլին հայտնաբերված 178 854-ի և մարտին հայտնաբերված 172 000-ի համեմատ:
Թիվն ամենամեծ ամսական ցուցանիշն է 2000 թվականի ապրիլից ի վեր:
Ինչ վերաբերում է երեխաներին, ապա սահմանային գործակալությունը հայտնել է, որ իր խնամակալության տակ հայտնվող երեխաների միջին օրական թիվը հասել է 640-ի: Բացի այդ, գաղթական երեխաներ են պահվում նաև ԱՄՆ առողջապահության վարչությունում: Նրանց թիվը հասնում է 16 200-ի:
Նշենք, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենն ավելի մեղմ քաղաքականություն է վարում ներգաղթյալների նկատմամբ, քան իր նախորդը՝ Դոնալդ Թրամփը: