Մոսկվան ավելացնում է Մոսկվա-Երևան ուղղությամբ շաբաթական թռիչքները․ Ռուսաստանը սկսում է կանոնավոր չվերթները մի շարք ուղղություններով
Հունիսի 10-ից Ռուսաստանը վերսկսում է կանոնավոր չվերթները մի շարք ուղղություններով և ավելացնում որոշ թռիչքների շաբաթական քանակը, հայտնում է EurAsia Daily լրատվականը։
Ռուսաստանը ևս 2-ով ավելացնում է Հունաստանի հետ Մոսկվա-Աթենք երթուղով թռիչքները, շաբաթական 1 չվերթով ավելանում են Մոսկվա-Երևան, Մոսկվա-Բաքու, Մոսկվա-Դոհա, Մոսկվա-Տաշքենդ և Մոսկվա-Դուշանբե ուղղություններով թռիչքները, իսկ Եգիպտոսի և Սերբիայի հետ թռիչքներն ավելանում են շաբաթական մինչև 7 անգամ։
Վերսկսվում են կոնոնավոր չվերթներն Ավստրիայի, Հունգարիայի, Լիբանանի, Լյուքսեմբուրգի, Մավրիկիոսի, Մարոկկոյի, Խորվաթիայի հետ, ինչպես նաև չարտերային թռիչքները՝ դեպի Ալբանիա: