Ալիևը կատարել է իր ընտրությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը: Նա քվեարկել №6 միջնակարգ դպրոցում: Նրա հետ են եղել նաև ընտանիքի անդամները' կինը և երկու աղջիկները:
Ալիևի տղան' Հեյդարը, սակայն, ընտրություններին չի մասնակցել, քանի որ նա դեռ 16 տարեկան է, իսկ Ադրբեջանում ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիերը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճ զրույց է ունեցել միջազգային դիտորդների և ընտրական հանձնաժողովի անդամների հետ:
Ընտրությունները կավարտվեն տեղական ժամանակով 20:00-ին: