Միջազգային դիտորդները դեռ իրենց կարծիքը չեն հայտնել. Ադրբեջանի ԿԸՀ
Ադրբեջանի նախագահական ընտրություններին հետևելու համար ԱՊՀ-ից (անկախ պետությունների համագործակցություն) ուղարկել է 280 կարճաժամկետ և 30 երկարաժամկետ դիտորդ:
Ինչպես հայտնել է ԿԸՀ ղեկավար Մազախիր Պանախովը, դիտորդների այս քանակը, ցույց է տալիս միջազգային հետաքրքրությունը իրենց նախագահական ընտրությունների գործընթացին:
Նրա խոսքով՝ միջազգային դիտորդների կարծիքն իմանալու համար դեռ շատ շուտ է և նրանք իրենց տպավորությունների մասին հավանաբար կհայտնեն երեկոյան: