ԱԺ աշխատանքը պարալիզացված է. պատգամավորները քարոզարշավի են մասնակցում. «Ժողովուրդ»
«Ազգային ժողովի աշխատանքն այժմ կրում է ձևական բնույթ, և տապալվում են նաև այնտեղ տեղի ունեցող քննարկումները: Բանն այն է, որ այս շրջանում խորհրդարանում պետք է տեղի ունենա 2020 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, սակայն այժմ պատգամավորները զբաղված են նախընտրական քարոզարշավով և անգամ խորհրդարան չեն հաճախում։
Բյուջեի քննարկումներին ներկա են լինում ընդամենը 2-3 պատգամավոր, և ոչ ոքին չի էլ հետաքրքրում, թե ինչ հաշվետվություն է ներկայացվում, ինչ է սպասվում ապագայում և այլն: Ավելին՝ հունիսի 15-ին խորհրդարանում պետք է մեկնարկի հերթական նստաշրջանը, սակայն այս պահի դրությամբ դրա կայանալն էլ է հարցականի տակ, քանի որ խորհրդարանական երեք ուժերն էլ զբաղված են նախընտրական քարոզարշավով, իսկ ԲՀԿ-ն մինչ այդ էլ գրեթե նիստերին չէր մասնակցում:
Եվ ինչպես լինում է ընտրությունների նախաշեմին, այդ նիստերը կարող են չկայանալ: Այսինքն՝ պարազիլացված է ոչ միայն գործադիրի, այլև օրենսդիրի աշխատանքը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։