Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ քարոզարշավին չի մասնակցելու. ո՞ւմ է վստահում Փաշինյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկրորդ համարում, բայց հակասական տրամադրություններ կան նրա և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև: Նրանք այնքան էլ հաշտ չեն, չնայած փորձում են ցույց տալ, թե իրենց միջև խնդիրներ չկան:
Ըստ մեր տեղեկությունների՝ անգամ Արարատ Միրզոյանն իր մտերիմ շրջապատին ասել է, որ քարոզարշավին ակտիվ մասնակցություն չի ունենալու, գուցե մի քանի տեղ գնա, ներկա գտնվի, բայց չի շրջելու: Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանի համար վստահելի մարդիկ են համարվում միայն Սուրեն Պապիկյանն ու Ալեն Սիմոնյանը, և հենց նրանք են միշտ լինում Նիկոլ Փաշինյանի կողքին շրջայցերի ժամանակ:
Այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի կողքին չենք տեսնում նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին, խորհրդական Արայիկ Հարությունյանին, Էդուարդ Աղաջանյանին. նրանք պարզապես մի քանի հանդիպման են մասնակցել Երևանում:
Ըստ տեղեկությունների՝ վերջիններս այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն Նիկոլ Փաշինյանի հետ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։