Համացանցում հայտնվել է տեսանյութ՝ Սոչիում հրաձգության մասին, որի հետեւանքով երկու հայ է մահացել
Այն պահը, երբ Սոչիի բնակիչը կրակում է դատական կարգադրիչների վրա, որոնք եկել են կատարելու նրա ինքնակամ կառույցը քանդելու դատարանի որոշումը, հայտնվել է տեսահսկման խցիկի օբյեկտիվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Չորեքշաբթի ցերեկը Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ ԳՎ-ն հայտարարել է Սոչիի Ադլերի շրջանում կասկածյալի ձերբակալման մասին, որը, ստացված հաղորդագրության համաձայն, կրակ է բացել դատական կարգադրիչների վրա՝ բնակիչների վտարման ժամանակ: Իշխանությունների տվյալներով, այս հասցեում գտնվող շենքերը ինքնակամ կառույցներ են եւ դատարանի որոշմամբ քանդման ենթակա են: Երկու դատական կարգադրիչները ստացած վնասվածքներից տեղում մահացել են: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ջոկատը բերման է ենթարկել 60-ամյա տեղացի բնակչին եւ տեղափոխել հերթապահ մաս: Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել արդարադատություն իրականացնող անձանց կյանքի նկատմամբ ոտնձգության մասին (ՌԴ ՔՕ 295-րդ հոդված) եւ երկու կամ ավելի անձանց դեմ մահափորձ կատարելու մասին (ՌԴ Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մաս, 105-րդ հոդվածի 2-րդ մաս):
Սոցիալական ցանցերում հայտնվել է ենթադրաբար տեսախցիկի նկարահանած տեսանյութը, որը ֆիքսել է դեպքի պահը: Կադրում երեւում է, թե ինչպես է հրացանով տղամարդը կրակոցներ արձակում մարդկանց ուղղությամբ: Միայն որոշ ժամանակ անց մի մարդ է մոտենում հրաձիգին եւ փորձում է հանգստացնել նրան, եւս մեկ մարդ ծնկի է իջնում տուժածի կողքին:
Մահացած դատական կարգադրիչները, ըստ նախնական տեղեկությունների, Ալբերտ Աղոզյանն ու Անդրանիկ Մաթեւոսյանն են: Նրանք 35 եւ 36 տարեկան էին: Հրաձիգը 61-ամյա Վարդան Քոչյանն է: