Ուկրաինայի «բնիկ ժողովուրդների» մասին նախագիծը Պուտինին հիշեցրել է նացիստական Գերմանիայի մասին
Ուկրաինայի կողմից էթնիկ խմբերի բաժանումը բնիկների և ոչ բնիկների հիշեցնում է նացիստական Գերմանիան: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Բացասական, իհարկե: Այլ կերպ ինչպե՞ս կարող ես վերաբերվել սրան»,- ասել է նա:
Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է հիշել, թե ինչպես է առաջացել Ուկրաինան որպես պետություն:
«Սա խորհրդային շրջանի ծնունդ է: Բոլշևիկները, կազմակերպելով Խորհրդային Միությունը, ստեղծում էին նաև միութենական հանրապետություններ և նաև Ուկրաինան: Կարող ենք հիշել, որ այդ տարածքները մտել են ռուսական պետության կազմ կամ Ռուսաստանին նրանց վերամիավորման գործընթացը սկսվել է 1654 թ.-ին Յարոսլավական Ռադայից հետո: Եվ հետո այն մարդիկ, ովքեր ապրում էին այս տարածքներում, և դրանք այսօրվա լեզվով ասած`3 մարզեր են, այդ մարդիկ իրենց անվանում էին ռուսներ և ուղղափառներ»,-ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ այս ամենը փաստաթղթերի մեջ է, և այդ փաստաթղթերը արխիվներում են:
«Նրանք իրենց մասին գրել են որպես ռուս ժողովուրդ և ուղղափառ»,-ասել է Ռուսաստանի նախագահը: