Անրին վերադարձել է Բելգիայի հավաքականի մարզչական շտաբ
«Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին վերադարձել է Բելգիայի հավաքական։
43-ամյա մասնագետը Ռոբերտո Մարտինեսին կօգնի Եվրո-2020-ի ժամանակ։ Ավելի վաղ՝ 2016-2018 թվականներին, Անրին արդեն աշխատել էր Բելգիայի հավաքականի մարզչական շտաբում։
Եվրոյի առաջին խաղում Բելգիայի ընտրանին կհանդիպի Ռուսաստանի հավաքականի հետ։