Էրդողանը հայտնել է ընտանիքի հետ Շուշի այցելելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Շուշի կատարելիք այցին։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե Ադրբեջան այցի ժամանակ ընտանիքի հետ այցելելու է Շուշի։
«Լինելու եմ Ադրբեջանի նախագահի հյուրը։ Կլինեմ Բաքվում եւ ընտանիքով կայցելենք Շուշի։ Ունենալու եմ տարբեր հանդիպումներ»,–ասել է Էրդողանը։